Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կարևորվեց հայ-իտալական հետագա համագործակցությունը

Կարևորվեց հայ-իտալական հետագա համագործակցությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում:


Իտալիայի դեսպանը նախարարի հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ թեև իր դիվանագիտական գործունեությունն ավարտվում է, սակայն անձնական ամուր կապեր ունի Հայաստանի հետ:


«Կարող եմ ասել, որ Հայաստանում ապրած այս տարիները մեծ հնարավորություն ընձեռեցին հայացք գցել  իմ գործունեությանը և կատարած աշխատանքին: Երբ առաջին անգամ  ոտք դրեցի  Հայաստան , տպավորությունն այնպիսին էր, թե  Իտալիայում եմ և մեր ժողովուրդների նմանությունը մեծ խթան հանդիսացավ արդյունավետ համագործակցության համար»,-նշեց Սկապինին:


Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և նախարարին, կարևորեց Հայաստան-Իտալիա  հարաբերությունների հետագա դինամիկ զարգացումը` ընդգծելով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը տնտեսական և քաղաքական ոլորտներում:
Առողջապահության նախարարը մեծապես կարևորեց դեսպան Սկապինիի ներդրումը հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում` բարձր գնահատելով այն աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերել է Հայաստանին դեռևս երկրաշարժի տարիներին:


«Առողջապահության ոլորտում երկկողմ  համագործակցությունը նոր փուլ է թևակոխել, ինչին  նաև նպաստեց  իտալական մի շարք առաջատար բժշկական կենտրոնների սրտային վիրաբույժներից կազմված պատվիրակության այցը Հայաստան: Սրտային վիրաբուժության ոլորտի հայ մասնագետների հետ հանդիպումների  ժամանակ  համագործակցության նոր հեռանկարներ բացվեցին»,-ընդգծեց Դերենիկ Դումանյանը:


Իտալացի գործընկերներն այդ այցի շրջանակներում ուսումնասիրեցին վերոնշյալ բնագավառում մեր երկրի  կարողությունները, ծանոթացան առկա խնդիրներին, հայ մասնագետների հետ քննարկեցին սրտային վիրաբուժության ոլորտում համագործակցություն ծավալելու առավել նպատակահարմար տարբերակները:


Իտալիայի դեսպանն անձամբ մշտապես ակտիվ ու գործնական աջակցություն է ցուցաբերել  առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին:


Հայ –իտալական  համագործակցությունն ունի ամուր հենք և դեռևս 1997թ. ապրիլի 2-ին Հռոմում ՀՀ և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում պարբերաբար մի խումբ հայ բժիշկներ վերապատրաստվել են  Իտալիայի առաջատար հիվանդանոցներում:


ՀՀ առողջապահության նախարարը  դեսպան Բրունո Սկապինիին մաղթեց առողջություն և հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ